Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Այսօր հայ կինը հագնում է այն հագուստը, որը պարտադրում է շուկան. դիզայներ

Կրկնվող են դարձել սպիտակ տնակներն ու սպիտակ տոնածառերը, բայց ես չեմ ցանկանում մեղադրել այն մարդկանց, ովքեր նույնատիպ են զարդարում, քանի որ ամեն ինչ, ի վերջո, բախվում է ֆինանսներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով քաղաքի ամանորյա ձևավորումներին, ասաց Նորաձևության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը:

«Սովորական մահկանացուները` փոքր ու միջին բիզնեսի, խանութների տերերն իրենց չեն կարող թույլ տալ մեծ ֆինանսներ` իրենց խանութների դիմաց, փողոցը շքեղ ձևավորելու համար»,- ասաց Լ. Մարգարյանը` ցանկություն հայտնելով, որ քաղաքի փողոցներում լինեին Ամանորը հիշեցնող կերպարներ, մարդիկ, երաժշտություն: «Մենք հիմա ավելի շատ դրա կարիքը ունենք` երաժշտություն, ոգևորության, ոգեշնչման աղբյուրի կարիք ունենք: Նույնատիպ Ձմեռ պապիները՝ մաշված հագուստներով, մեզ մի քիչ բարկացնում են»,- ասաց նա` նշելով, որ ցանկալի կլիներ, որ այդ հագուստները նորովի կարվեին ու ձևավորվեին:

Նրա խոսքով, Հայաստանի ամանորյա զարդարանքները համեմատել տնտեսապես զարգացած երկրների ամանորյա զարդարանքների հետ, տեղին չէ, սակայն «կարելի էր ցանկանալ է՛լ ավելին»:

Ըստ նրա՝ Ամանորի նախաշեմին ավելի շատ են հոգսերը, քան ուրախությունները, ու կոչ արեց պայքարել այն երևույթի դեմ, որ Ամանորը սկսել է ոչ թե ուրախություն, այլ հոգս պատճառել մարդկանց: Դրա վառ ապացույցը, նրա համոզմամբ, այն է, որ հիմա կանայք ավելի քիչ են ուշադրություն դարձնում Ամանորի գիշերը նոր զգեստ կրելուն, մինչդեռ վիճակը մի քանի տարի առաջ այլ էր:

«Կանայք հնարավորություն չունեն շատ ուշադրություն դարձնել իրենց անձին, քանզի ամբողջ ընտանեկան բյուջեն տրամադրում են սեղանի խորտիկներին, գուցե տան կահավորմանը»,- ընդգծեց դիզայները` հայ կանանց խորհուրդ տալով փոքր-ինչ ուշադիր լինել, սիրել սեփական անձը:

Նրա խոսքով, հայ կինն աշխարհի ամենագեղեցիկ, նորաձև, ամենախնամված կինն է, քանի որ հայ կինն անգամ այս պայմաններում կարողանում է հետևել իրեն, լինել ներկած մազերով, հարդարված մազերով ու կոկիկ: «Հայ կինն աշխարհի ամենանորաձև կինն է, իսկ ինչ վերաբերում է բարձր ճաշակին, ապա Աստված ոչ բոլորին է տալիս հնարավորություն, որ կարողանան արժանի կերպով օգտագործել այդ միջոցները»,- ասաց նա` ընդգծելով, որ այսօր հայ կինը հագնում է այն հագուստները, որը պարտադրում են մեր շուկան ու խանութները, որոնց մեծամասնությունն առաջարկում է հին սեզոնի հագուստներ:

Նա առաջարկեց միայն հետևել նորաձևությանը` սխալներից խուսափելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում