Արգենտինական Del Campo Nasca Saatchi & Saatchi գովազդային գործակալությունը ինքնատիպ գովազդային արշավ է սկսել Cerveza Norte գարեջրի համար՝ շշերի համար մշակելով հատուկ սառեցնող տարա, որը տեսախցիկի լույսին լույսով է արձագանքում: Այս մասին հաղորդվում ապրանքանիշի Facebook-յան էջում:
Գործակալությունը որոշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ բարերի հաճախորդների ամենամեծ թշնամին դարձել են լուսանկարչական սարքերը, քանի որ բարում արված լուսանկարներն այնուհետև հայտնվում են սոցիալական կայքերում և երբեմն ազդում մարդու ամուսնության, ընկերների հետ հարաբերությունների, անգամ աշխատանքի վրա:
Անցանկալի լուսանկարներից խուսափելու համար մշակվել է հատուկ սառեցնող տարա. այն տեսախցիկի լույսին արձագանքում է նույնպիսի լույսով, որի հետևանքով լուսանկարը փչանում է:
2010թ. Del Campo Nasca Saatchi & Saatchi գործակալությունը «Կաննի առյուծներ» փառատոնին ստացել է գրան պրի Andes գարեջրի գովազդի համար:











































