Грузия Online-ի փոխանցմամբ, իսպանացի հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասն՝ ընտանյոք հանդերձ, սեփական ինքնաթիռով դեկտեմբերի 31-ին ժամանելու է Բաթում։
Ընդհանուր առմամբ, Իգլեսիասի պատվիրակությունը բաղկացած է 35 անձից։ Իգլեսիասի համերգը տեղի է ունենալու Բաթումի Miracle Park Square հրապարակում։
Նշվում է, որ Վրաստանից առաջ Իգլեսիասը համերգներ է տալու Մալայզիայում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Իսրայելում։









































