Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով, վերջին պաշտոնական տեղեկություններով, զոհերի թիվը հասել է 180-ի, 400 մարդ համարվում է անհետ կորած: Ավելի վաղ հաղորդվում է 143 զոհերի մասին:
Ինչպես հաղորդում է France-Press գործակալությունը, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչությանը, փրկարարական աշխատանքներին ներգրավված են շուրջ 10 հազար զինվորական:
Փոթորիկը մոլեգնել է սկսել ուրբաթ օրը: Մինդանաո կղզում ուժեղ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից:










































