Վան քաղաքի մոտակայքում 17 կմ խորության վրա դեկտեմբերի 17-ին` ժամը 09:41-ին, տեղի է ունեցել 4.0 մագնիտուտով երկրաշարժ:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից, որը հիմնվում է Եվրոպական–Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների հիման վրա:
Հոկտեմբերի 23 -ին Վանի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժից ամիսներ անց դարձյալ երկրաշարժեր են գրանցվում:
Մինչ օրս գրանցվել է շուրջ 2000 հետցնցում:









































