Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

Հասարակության բնական իրավունքը

Ասել, թե Հայաստանում ներկայումս ընթացող ներքաղաքական զարգացումները պարզ են ու հասկանալի են հասարակության համար` իհարկե սխալ կլինի: Ներկայումս տեղի են ունենում զարգացումներ, որոնք հանրության մի մասի համար վստահելի չեն և առաջացնում են օբյեկտիվ տարակույսներ և հարցադրումներ: Բայց նաև ակնհայտ է, որ առկա զարգացումները ունենում են շատ կոնկրետ հանգրվաններ, նաև արդյունքներ:

Այլ հարց է, որ դրանք ոչ բոլորին են բավարարում կամ հանրության մեծ մասին բավարարում են ընդամենը որպես նախնական, այսպես ասած` առաջին փուլի, այս պահի դրության արդյունք: Բայց նաև ակնհայտ է, որ օրինակ` ընդդիմությունը չի էլ հայտարարել, թե բավարարվելու է ներկայիս արդյունքով և իշխանությանը չի ներկայացնելու հավելյալ պահանջներ: Եվ ուրեմն, ներկայումս առկա գործընթացի խութերը հասկանալու փորձերին զուգահեռ, թերևս կարևոր է դառնում հարցը, թե ընդդիմությունը հաջորդ փուլի համար ի՞նչ պահանջներ է ներկայացնելու իշխանությանը:

Առայժմ, իհարկե, առաջին փուլի պահանջները կատարման ընթացքում են քաղբանտարկյալների մասով: Ակնկալիք և նույնիսկ վստահություն կա, որ դա լիովին կկատարվի մայիսի ընթացքում: Բայց, թերևս, աներկբա է, որ ներկայումս առկա է մի գործընթաց, երբ համենայնդեպս այս փուլից շրջվողը չի շահելու: Գուցե ավելի շուտ հնարավոր էր շրջվել կամ գուցե ավելի ուշ է հնարավոր լինելու, կամ գուցե ավելի շուտ պետք էր հետ շրջվել, կամ ավելի ուշ է պետք, բայց հենց ներկայիս պահին դա կարծես թե շահավետ չի լինելու` ով էլ որ փորձի, լինի իշխանություն, լինի ընդդիմություն: Հետևաբար, շատ քիչ է հավանականությունը, որ իշխանությունը չիրագործի քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը մինչև վերջ` մինչև մայիսի վերջ:

Եվ ուրեմն, ի՞նչ է լինելու դրանից հետո: Այսինքն` ի՞նչ ակնկալիք ունի դրանից հետո հասարակությունը: Երևի թե ճիշտ հարցադրումը կլինի հենց դա: Ոչ թե` ինչ է անելու ընդդիմությունը, կամ ինչ է անելու իշխանությունը, այլ թե ինչ ակնկալիք ունի նրանց սկսած գործընթացից հասարակությունը: Այսինքն` ներկայիս ժամանակահատվածը հանրությունը, թերևս, պետք է օգտագործի իր ակնկալիքները բանաձևելու և ներկայացնելու համար` հրապարակային քննարկումների, բանավեճերի միջոցով:

Այդ գործընթացին պետք է վերաբերվել բավական հանգիստ և էմոցիաներից ազատ, որովհետև եթե երկրում հայտարարվում է երկխոսության մթնոլորտի առնվազն ծիլերի մասին,- և ընդդիմության առաջնորդի մակարդակով,- ուրեմն հասարակությունը պետք է անկասկած փորձի ակտիվ լինել այդ մթնոլորտում, առավել ևս, որ ընդդիմության առաջնորդը գործածել է «իշխանություն-հասարակություն երկխոսություն» արտահայտությունը, ոչ թե ասել է իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին: Դա, թերևս, հանրությանը գործընթացի մեջ առավել ակտիվորեն ներգրավվելու մեսիջ է, որը պետք է ընդունվի, ընդունվի համարժեք, ոչ թե կույր հավատով կամ ատելությամբ, համակրանքով կամ հակակրանքով: Վերջիվերջո, թերևս ժամանակն է, որ հասարակությունը դադարի ներքաղաքական զարգացումների էմոցիոնալ ֆոն կամ աղբյուր լինելուց, և լիարժեք իրականացնի իր վերահսկողական ֆունկցիան, կամ ավելի ճիշտ` բնական իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում