Դեկտեմբերի 19-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Պատվիրակությունը կմասնակցի Մոսկվա քաղաքում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին:
Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:










































