Ֆիլիպինների հարավում արևադարձային փոթորիկ է մոլեգնում, որի հետևանքով երկրի այդ շրջանները ջրի տակ են անցել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով երկրի իշխանություներին, ջրհեղեղի հետևանքով զոհվել է շուրջ 140 մարդ, 260 մարդ համարվում է անհետ կորած:
«Տարածաշրջանում տեղի է ունեցել ամենաուժեղ ջրհեղեղը, հատկապես տուժել են Կագայան դե Օրե և Իլիգան քաղաքները»,- ասել է Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների նախարար Բենիտո Ռամոսը:
Հիշեցնենք, սեպտեմբերին Ֆիլիպիններում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվեց ավելի քան 100 մարդ:









































