Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության գերագույն դատարանը հաստատել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ջոզեֆ Կաբիլան: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարանը հավանություն չի տվել ընդդիմության առաջարկին և ընտրության արդյունքները չեղյալ չի հայտարարել:
Չնայած Կաբիլան նշել է, որ ընտրությունների ընթացքում կարող էին լինել խախտումներ, նա նաև հերքել է միջազգային դիտորդների այն պնդումները, որ Կոնգոյում տեղի ունեցած ընտրությունները վստահություն չեն ներշնչում:








































