Չեխայի ֆինանսների նախարար Միրոսլավ Կալոուսեկը տուգանվել է հազար չեխական կրոնով (մոտ 55 դոլար)՝ իրեն քննադատած մարդուն ապտակելու համար։ Դեպքը տեղի էր ունեցել խորհրդարանի շենքի դիմաց՝ սեպտեմբեր ամսին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նախարարն ապտակել էր 20-ամյա մի տղայի, ով նրա վրա գոռացել էր` անվանելով «հանցագործ»: Այս կերպ էր ամիսներ առաջ մեկնաբանել տվյալ միջադեպը չեխական տեղեկատվական գործակալություններից մեկը:
Դրանից հետո երիտասարդն ընդունել էր, որ հրարհրել է կոնֆլիկտային իրավիճակ:
Ուրբաթ օրը ֆինանսների նախարարը վճարել է տուգանքը և ասել լրագրողներին. «Ես շատ լավ հասկանում եմ, որ իմ գործողություններն օրենքի խախտում են, սակայն ես չեմ փոշմանել իմ արածների համար»:
Ոստիկանության կարծիքով՝ օրենք է խախտել նաև երիտասարդը, ում ապտակել էր նախարարը:










































