Քիմ Քարդաշյանը գալիք տարում նոր «ես» է խոստանում և ավելացնում է, որ, չնայած իր և Քրիս Համփրիի ամուսնության ձախողմանը, «ինքը միշտ կհավատա սիրուն»:
New York Post-ը գրում է, որ մի քանի շաբաթների ընթացքում Քիմն առաջին անգամ կարմիր գորգի վրա հայտնվել է անցած գիշեր, երբ Լաս Վեգասի Mirage հյուրանոցում տեղի էր ունենում Kardashian Khaos խանութ-սրահի բացումը:
Դատելով երեկոյի ընթացքում նրա արած մեկնաբանություններից` աստղը գալիք տարվա հետ մեծ հույսեր է կապում:
«Ես իսկապես մտածում եմ, որ 2011 թվականի ընթացքում շատ բան ունեի սովորելու, իսկ 2012 թվականի մասին կասեմ, որ անհամբեր սպասում եմ Ամանորին և իմ նոր «ես»–ին:






































