Պետական եկամուտների կոմիտեին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22.5 հեկտար անտառ հատկացնելու հարցը վերաձևակերպված տարբերակով կներկայացվի կառավարության առաջիկա նիստին: Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ այդ հարցը քննարկվել է ֆինանսանախարարատնտեսական կոմիտեում, և որոշվել է, որ պետք է որոշման մատուցման ձևը փոխվի, որովհետև իրավական աումով այդքան էլ ճիշտ չէր ձևակերպված:
«Այդ տարծքը ոչ թե տրվում է պետական եկամուտների կոմիտեին, այլ մի ՊՈԱԿ-ի հաշվեկշռից փոխանցվում է ՊԵԿ հաշվեկշռին»,- շեշտեց Ա. Ալավերդյանը:
Նա նշեց, որ տարածքը անտառածածկ և զառիթափ է, և այդտեղ բնապահպանական խնդիր կա: ՊԵԿ-ն իր հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների ուսուցումն ու սեմինարներն անցկացնելու է նախկին Կինեմատոգրաֆիստների միության շենքում, որը ներկայումս վերակառուցվում է: Ա. Ալավերդյանի խոսքով, իրենք պարզապես պետք է խնամեն հարակից տարածքը և հոգան դրա ոռոգման և այլ ծախսերը:
«Այնտեղ նույնիսկ հնարավոր չի ազատ զբոսնել»,- նկատեց ՊԵԿ փոխնախագահը։









































