Թունիսից մոտ 40 հազար մարդ ապօրինի գնացել է Իտալիա և եվրոպական այլ երկրներ՝ 2011 թ. հունվարին երկրում տեղի ունեցած «հասմիկների հեղափոխությունից» հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Թունիսցի ապօրինի գաղթականների շարքերում նվազագույնը 1000 մարդ համարվում է անհայտ կորած: Հայտնաբերվել է 140 մարդու դիակ, ովքեր խեղդվել են ծովում, երբ փորձել են հասնել Իտալիա:
Թունիսցի գաղթականների 73 տոկոսը 20-29 տարեկան երիտասարդներ են, 45 տոկոսը՝ քոլեջների և համալսարանների ուսանողներ:











































