Զինվորականները և ոստիկանները, ովքեր մասնակցում են Սիրիայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ճնշմանը, կրկին կրակ են բացել ուրբաթօրյա աղոթքից հետո փողոցներ դուրս եկած ցուցարարների վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ակտիվիստների տվյալների համաձայն՝ Հոմս քաղաքում տեղի ունեցած 200 հազարանոց ցույցի ժամանակ սպանվել է վեց քաղաքացի։
Մինչ այդ Ռուսաստանը, որ դեմ էր Սիրիայի ռեժիմի նկատմամբ միջազգային ճնշմանը, իր սեփական նախագիծն էր ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում վերջին 11 ամսվա ընթացքում զոհվել է ավելի քան 5000 մարդ:










































