Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության 2011թ. լեհական համագործակցության զարգացման ծրագրով ֆինանսավորվող «Երիտասարդ գյուղատնտեսների ցանցը` որպես գյուղաբնակ երիտասարդների կյանքը բարելավելու հնարավորություն» ծրագրի շրջանակներում «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն կազմակերպում է մանկապատանեկան բիզնես-ֆորում «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի «ԱՅՈ» մանկապատանեկան ակումբների երիտասարդ սաների մասնակցությամբ: Մանկապատանեկան բիզնես-ֆորումը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 20-ին:
Հայաստանի 20 գյուղաբնակ համայնքների մանկապատանեկան ակումբների պատանի սաները կներկայացնեն իրենց բիզնես-ծրագրերը` բիզնես սկսելու համար փոքր դրամաշնորհ ստանալու նպատակով և կմրցեն «Մանկապատանեկան բիզնես-պարգև 2011» մրցանակի համար:
Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև տնտեսագետներ և գործարարներ:









































