BlackBerry սմարթֆոններ թողարկող Research in Motion (RIM) ընկերության ղեկավարները որոշել են իրենց աշխատավարձերն իջեցնել մինչև մեկ դոլար:
Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, RIM-ի ղեկավարները` Մայք Լազարիդիսը և Ջիմ Բալսիլին, կարծում են, որ այդկերպ կկարողանան մեծացնել ներդրողների վճարումները և ամրապնդել ընկերության դրությունը:
Լազարիդիսի և Բալսիլիի ձեռքում այժմ գտնվում են RIM բաժնետոմսերի 10 տոկոսը: Անցած տարի թոփ-մենեջերները աշխատել են 5,1 միլիոն դոլար (նրանց աշխատավարձը կազմել է 1,2 միլիոն դոլար):
The Financial Times-ը նշում է, որ ղեկավարների այս որոշման վրա ազդել են ֆինանսական եռամսյակում ընկերության ցույց տված արդյունքները: RIM եկամուտը այդ ընթացքում կազմել է 265 միլիոն դոլար կամ մեկ բաժնետոմսի համար 51 ցենտ: Համեմատության համար ասենք, որ ընկերությունը երրորդ եռամսյակում աշխատել է 911 միլիոն դոլար (1,74 դոլար մեկ բաժետոմսի համար):
Բացի այդ, RIM-ում իջեցրել են նաև չորրոդ եռամսյակի եկամուտի կանխատեսումները: Եթե նախկինում սպասվում էր, որ այն կազմելու է 1,08 դոլար մեկ բաժնետոմսի համար, ապա այժմ ընկերությունում հույս ունեն ստանալ 80-90 ցենտ մեկ բաժնետոմսի համար:











































