Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան Տաշիր քաղաքում բախվել է «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բախման հետևանքով «Տոյոտա Լենդ Քրաուզեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






































