Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

«Հազարամյա Հայաստանը 20 տարեկան է» խորագրով միջոցառում Փարիզում

2011թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին և հայկական կազմակերպություններին շնորհված գերատեսչական պարգևների հանձնման նպատակով Փարիզի կենտրոնում գտնվող «Պավիլիոն Դոֆին» հանդիսությունների սրահում տեղի է ունեցել բազմամարդ հավաք:

Այն անցկացվել է «Հազարամյա Հայաստանը 20 տարեկան է» խորհրդանշական խորագրի ներքո:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա էին ֆրանսահայ նշանավոր անհատականություններ, ֆրանսահայ եղեկեցական և համայնքային կառույցների ղեկավար ու շարքային անդամներ, մտավորականներ, մշակույթի, արվեստի և կրթության ոլորտների գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, ուսանողներ, լրագրողներ, ֆրանսահայության ավելի քան 500 ներկայացուցիչներ:

Պաշտոնական ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել հասարակական-քաղաքական, գիտա-մշակութային ամենատարբեր ոլորտներում աչքի ընկած, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործին իրենց նպաստը բերած ֆրանսահայ անհատներին և կազմակերպություններին ՀՀ մշակույթի, սփյուռքի և կրթության ու գիտության նախարարությունների կողմից շնորհված ՀՀ գերատեսչական պարգևների ու շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:

Գերատեսչական բարձրագույն մեդալներով պարգևատրվածների թվում էին Ֆրանսիայում հանրաճանաչ անհատականություններ Ժանսեմը, Ալեն Թերզյանը, Էլեն Սեգարան, Պատրիկ Ֆիորին, Անդրե Մանուկյանը, Սերժ Ավետիքյանը, Ժաքի Ներսեսյանը, Ռոբեր Գեդիկյանը, Սիմոն Աբգարյանը, Ժեռալդ Փափազյանը, եկեղեցական գործիչներից` վերապատվելի Սամուել Սահակյանը, Միսաք Մանուշյանի խմբի վերջին ներկայացուցիչ Արսեն Չաքարյանը, Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը, նախկին ռազմիկներ Աշոտ Շմավոնյանը և Ժան Չագուչյանը, կրթության գործի կազմակերպիչներ Գեղամ Ղեւոնյանն ու Անահիտ Դոնաբեդյանը:

Նրանց թվում էին նշանավոր հայագետներ, հայապահպանման խնդիրներով զբաղվող հասարակական գործիչներ, տնտեսագետներ, ճարտարապետներ, բարերարներ, հեղինակավոր կազմակերպություններից` Սոցիալական օգնության հայկական ասոցիացիան, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ու շրջաններում գործող երկու տասնյակ մշակութային միություններ, հայկական դպրոցներ ու վարժարաններ, երգի և պարի համույթներ:

Ամփոփիչ խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ով շնորհակալություն է հայտնել հայ համայնքի անհատ ներկայացուցիչներին և կառույցներին` ՀՀ 20-ամյա հոբելյանական տարվա շրջանակներում վեց տասնյակից ավելի միջոցառումների անցկացման կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում