Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Իրաքի արտգործնախարարը կայցելի Վրաստան։ Նշվում է, որ այդ հարցը քննարկվել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիայի և Վրաստանում Իրաքի դեսպան Մոհմադ Թաիբի միջև երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Հանդիպման ժամանակ կողմերը նաև քննարկել են 2012 թվականին երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու հնարավորությունը։
Նշվում է, որ Վրաստանն Իրաքի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 2007 թվականի սեպտեմբերի 18-ին։











































