Դեկտեմբերի 15-ին` ժամը 14.00-ին, Գայի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ», «Դեու» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































