Thursday, 04 06 2026
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում

Ստեփանը $100.000 է խոստացել, բայց $ 30.000-ը տվել քիլլերին (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդու` Ստեփան Սիմոնի Հակոբյանի ձերբակալությունից հետո, ամենայն հավանականությամբ, կսկսվի Մալաթիա-Սեբաստիա համայնքի վաղամեռիկ թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործից անջատված մասով քննությունը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ստեփան Հակոբյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին ս.թ. դեկտեմբերի 14-ին` Կիևյան կամրջի վրա: Նա եղել էր Lexus մակնիշի 04 XX 600 պետհամարանիշի ավտոմեքենայով` երկու թիկնապահների հետ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, Ստեփան Հակոբյանի հետ բերման էին ենթարկվել նաև 1968թ. ծնված Աշոտ Հակոբյանն ու 1971թ. ծնված Արայիկ Եղիազարյանը: Ահարոնյանը նաև նշել է, որ Ստեփան Հակոբյանը 2006թ. հունիսի 22-ից հետախուզման մեջ էր: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանությունը` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու մեջ: Մինչդեռ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ժամանակին մտերիմների հետ զրույցում բացառել էր, որ իր զարմիկը կարող է մեղավոր լինել, քանի որ Զատիկյանների և Հակոբյանների միջև քավոր-սանիկության կապ կա, և միաժամանակ նշել էր, որ անկախ նրանից, թե ով է հանցագործությունը կատարել` պետք է պատասխան տա:

Քրեական գործի նյութերն առայժմ այլ բան են ասում. կրկին անդրադառնալով դրան` հիշեցնենք, որ քրեական գործից անջատված մասը վերաբերում է սպանության «պատվիրատուին»` Ստեփան Հակոբյանին, որի անունը տվել էր հիմնական գործով անցնող մեղադրյալը` «քիլլեր» Արսեն Առուշանյանը, որին դատարանը մի քանի տարի առաջ դատապարտեց ցմահ բանտարկության: Նրա հետ միասին 10 տարվա ազատազրկման դատապարտվեց Արթուր Հովհաննիսյանը և 8 տարվա ազատազրկման` նրանցից մեկի ընկերուհին` Լուսինե Ղևոնդյանը: Նրանք միասին էին կյանքի կոչել սպանության սցենարը. օրեր շարունակ հետևել էին 20-ամյա Սեդրակ Զատիկյանի տեղաշարժին, մի անգամ նույնիսկ ձախողվել էր ՀԱԹ-ի Անդրանիկի փողոցում գտնվող, Զատիկյաններին պատկանող սրճարանի մոտ պլանավորած սպանությունը:

Սակայն 2006-ի հունիսի 22-ին, երբ Մալաթիայի «Նոյ» թաղամասում բնակվող Սեդրակը իր ավտոմեքենայով դուրս էր եկել տնից և շարժվել դեպի Մալաթիա, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում օրը ցերեկով, մարդաշատ վայրում Արսեն Առուշանյանը ինքնաձիգի կրակահերթեր էր արձակել ընթացքի մեջ գտնվող, Սեդրակ Զատիկյանի վարած մեքենայի ուղղությամբ` դատարկելով ինքնաձիգի մի ողջ պահունակ: Հրազենային վիրավորումներ ստացած Սեդրակը, դուրս գալով Սեբաստիա փողոց` փորձել էր փախուստի դիմել իրեն հետապնդողներից, սակայն կորցնելով գիտակցությունն ու մեքենայի կառավարումը, դուրս էր եկել երթևեկության հակառակ գոտի և մեծ արագության տակ բախվել դիմացից եկող բեռնատար ավտոմեքենային:

Այդ հարվածն այնքան ուժգին էր եղել, որ Սեդրակը տեղում մահացել էր, և երբ նրան փորձում էին մեքենայից հանել` հատուկ գործիքներով ապամոնտաժեցին մեքենայի որոշ հատվածներ: Այդ հանցագործությանը զոհ էր դարձել նաև պատահական մի անցորդ` երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը:
Վերոնշյալ ամբաստանյալների (այժմ` դատապարտյալների)` Արսեն Առուշանյանի, Արթուր Հովհաննիսյանի և Լուսինե Ղևոնդյանի դատավարությունն, ի դեպ, հատուկ պայմաններում էր անցել:

Նախ, հանցագործությունը բացահայտվել էր սպանությունից մեկ տարի անց, իսկ մինչ ցուցմունքներում Ստեփանի անունը կտային և նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվեր, նա արդեն հասցրել էր հեռանալ երկրից: Եվ քրգործն ուղարկվել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան` առանց Ստեփանի մեղադրանքի: Նախագահող դատավոր Տիգրան Պետրոսյանը դռնփակ նիստ անցկացնելու որոշում էր կայացրել, քանի որ մեծ էր լարվածությունը կողմերի համակիրների շրջանում, և նրանց միջև ցանկացած շփում, աննշան թվացող դիպված կարող էր նոր հանցագործության պատճառ դառնալ: Նաև տեղեկություններ կային, որ ամբաստանյալների անվտանգությունն ապահովելու համար, նրանց ՔԿՀ-ից դատարան ուղեկցող խումբը հատուկ միջոցառումներ էր ձեռնարկել, և այդ ամբողջ գործընթացը նաև նկարահանվել էր:

Ինչ վերաբերում է Ստեփան Հակոբյանի անունը տալուն, ապա, ըստ քրեական գործի նյութերի` ամբաստանյալներից մեկը ցուցմունք էր տվել, որ Ստեփան Հակոբյանը Սեդրակ Զատիկյանին սպանելու պատվերն իրականացնելու համար կատարողին խոստացել էր 100.000 դոլար, սակայն միայն 30.000 դոլարն է մաս-մաս տվել և ասել, որ մնացած մասը կտա, եթե Սեդրակի եղբորն էլ սպանի: Թե նշյալ հանգամանքներից ո՞րն է արդեն հաստատվել դատարանում, առայժմ ձեռնպահ կմնանք բարձրաձայնելուց, բայց որ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներ, միանշանակ է: Այսինքն` եթե արդեն հաստատված են, քննիչներին քիչ աշխատանք է մնում կատարել անջատված մասով` Ստեփան Հակոբյանի հետ:

Միաժամանակ նշենք, որ Սիմոն Հակոբյանի ավագ որդին` Ստեփան Հակոբյանը, սույն գործի հետ կապված` նախկինում մի անգամ էլ էր ձերբակալվել և նույնիսկ երկու ամիս անցկացրեց կալանավայրում` ինչ-որ փամփուշտներ պահելու համար, հետո ազատ արձակվեց: Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Ստեփանի հայրը` Սիմոնը կարողացել է լեզու գտնել իշխանության հետ և «ջրել գործը»` հայտնվելով ընդդիմության կողմն անցած հարազատ եղբոր` Հակոբ Հակոբյանի հետ հակառակ թիմում: Արդյունքում Ստեփան Հակոբյանին հաջողվեց 5 տարի շարունակ մնալ ազատության մեջ և խուսափել արդարադատությունից:

Թե ինչ է այժմ փոխվել վերոնշյալ հարաբերություններում և ով ինչքան մեղք ունի այս պատմության մեջ` ցույց կտա ժամանակը: Իսկ սպանության դրդապատճառների մասին շրջանառված վարկածները բազմաթիվ էին` տնտեսականից մինչև ավելի մեծ ազդեցություն, հեղինակություն ձեռք բերելու ձգտում, որոնք էլ հանգեցրել էին Հակոբյանների և Զատիկյանների միջև թշնամանքի…

Իսկ իրական պատճառների կամ պատճառի մասին Մալաթիայում կամ չեն խոսում կամ շատ ցածր են խոսում և միայն՝ մտերիմների շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում