Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ։
Հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Բառոզուի նախաձեռնությամբ 2012 թվականի մարտին Վրաստան է ուղարկվելու արտակարգ առաքելություն, որը պետք է հստակեցնի Վրաստանի և ԵՄ-ի միջև անցագրային ռեժիմի վերացման վերաբերյալ բանակցությունների սկսման համար բոլոր անհրաժեշտ հարցերը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ 2012 թվականի սկզբին մեկնարկելու են նաև ԵՄ-ի ու Վրաստանի միջև ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները։









































