ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից բավականին հետաքրքիր տեղեկություն են փոխանցել «ժողովուրդ»-ին:
«Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր տանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նրան ասել, որ ինքը խորհրդարանական ընտրություններին չի խառնվելու` պայմանով, որ իշխող ՀՀԿ-ն «մաքուր» մեծամասնություն տանի: Իսկ եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի «մաքուրով» խորհրդարանական մեծամասնություն ձևավորել ՀՀԿ-ի ուժերով, այդ դեպքում Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն՝ իր թեկնածությունն առաջադրելով ՀՀ նախագահի պաշտոնում:
Ավելին, հորդորել Է Սերժ Սարգսյանին պարտության դեպքում հրաժարական տալ: Թե որքանով են իրական այս խոսակցությունները, դժվար է ասել, քանի որ դրանք հոսում են քոչարյանական աղբյուրներից: Իսկ մենք շարունակում ենք կարծել, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նույն «սանրի կտավն Է»»,- հավելում է թերթը:





































