Քիմ Քարդաշյանը երբեք չի թաքցրել իր սերը դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հանդեպ և նրանցից է, ում դերասանուհու մահը ցավ է պատճառել։
Վերջին երկու օրերի ընթացքում տարածվել են լուրեր, որ Քարդաշյանը մասնակցել է Էլիզաբեթ Թեյլորի զարդերի հավաքածուի աճուրդին և գնել նրա ադամանդակուռ ապարանջանը՝ 65.000 դոլարով: Լուրերի հավաստիությունը դեռ չի ճշտվել, քանի որ աճուդի կազմակերպիչները հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել, բայց Քիմ Քարդաշյանին մոտ աղբյուրները E!-ին հայտնել են, որ նա է եղել անանուն գնորդներից մեկը:
Չնայած ապարանջանի համար վճարված գումարը մեծ է, այն, համեմատվել անգամ չի կարող դերասանուհու՝ 16-րդ դարի մարգարտե վզնոցի գնի հետ, որը Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 11.8 միլիարդ դոլարով` ռեկորդ սահմանելով մեկ մարգարտի վաճառքի համար:









































