Դերասան Չարլի Շինի հետ նոր անհաջողություն է պատահել:
46–ամյա դերասանը, փոխանակ Ջասթին Բիբերին Twitter սոցիալական կայքում նամակով իր հեռախոսահամարը հայտներ, պատահաբար այդ նամակն ուղարկել է իր 5.5 միլիոն երկրպագուներին, որոնք հետևում են նրա գործունեությանը կայքում:
Mail Online-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ Չարլին եղել է Լաս Վեգասի Guy Savoy ռեստորանում:
Ականատեսներից մեկը հայտնում է, որ տեսել է, թե ինչ է կատարվում Շինի հեռախոսի հետ, այն բանից հետո, երբ նա միլիոնավոր մարդկանց հայտնել է իր հեռախոսահամարը: Մի քանի րոպեների ընթացքում դերասանը ստացելէ հազարավոր հաղորդագրություններ և զանգեր: Հաղորդագրությունների թիվն անցել է 1800-ը: Դերասանը պատասխանել է առաջին մի քանի հաղորդագրություններին, բայց դրանց չափազանց շատ լինելու պատճառով նրա հեռախոսը շուտով պարզապես դադարել է աշխատել:








































