Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Կորեայի դեսպանատան վրա կրակոցներ են եղել:
The Epoch Times-ը գրում է, որ ոճրագործը կրակել է դեսպանատան պատուհանների վրա: Պատուհանները զրահապատ են եղել, և դրանցից միայն մեկն է վնասվել:
Այս իրադարձության հետևանքով երկու երկրների հարաբերությունները սրվել են: Հարավկորեական ջրերում ձերբակալվել են ձկնորսական նավակներ, որոնք պատկանում են Չինաստանին: Ձերբակալությունների ժամանակ սպանվել է կորեացի սպա, մի սպա էլ դանակահարվել է:
Կորեայի Հանրապետությունը Չինաստանից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել և խոստանալ, որ նման դեպքեր այլևս տեղի չեն ունենա:
Չինասատանը, կատարվածի հետ կապված, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել:






































