Օլիմպիական խաղերի անվտանգությունը Լոնդոնում կապահովեն 13.5 հազար զինվորականներ: Այս մասին հայտնել է Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար, փաստորեն, կենտրոնացվելու են ավելի շատ զինվորականներ, քան գտնվում էին Աֆղանստանում։
Ինչպես գրում է BBC-ն, քաղաքում կարգուկանոնին հետևելու են 23 հազար անվտանգության աշխատակիցներ:











































