Forbes ամսագրի աշխատակից Քաբել Մելբին թողարկելու կոմիքսների գիրք, որի գլխավոր հերոսը լինելու է Սթիվ Ջոբսը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Forbes-ի փոխանցմամբ՝ գիրքը ստանալու է The Zen of Steve Jobs անվանումը և պատմելու է Apple ընկերության համահիմնադրի «հոգևոր զարգացման» մասին: Այն ընդգրկում է 1970-2011 թթ. ժամանակահատվածները, սակայն գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում 1985 թվականին, երբ Ջոբսը հեռացել է Apple-ից և հիմնադրել է Next ընկերությունը:
Պատմվածքի սյուժեի հիմքում ընկած են Ջոբսի և բուդդիստ քահանա Կոբուն Տինո Օտոգավայի հարաբերությունները, որը 1967 թվականին Ճապոնիայից տեղափոխվել էր ԱՄՆ և համարվում է Սթիվի հոգևոր առաջնորդը: 1991 թվականին Օտագավան կատարում է Սթիվ Ջոբսի և Լորեն Փաուելի հարսանեկան արարողությունը:
Կոմիկսը լույս է տեսնելու John Wiley & Sons պարբերականում: Նրա ստեղծման աշխատանքներին մասնակցել է JESS3 ստուդիան: Գիրքը վաճառքի է հանվելու 2012 թվականի հունվարին: Այն վաճառվելու է Amazon, App Store և Barnes & Noble խանութներում:









































