Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Ֆրանսիային զգուշացրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում Փարիզից հետ է կանչվելու Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն։
Թուրքական կողմը նաև զգուշացրել է, որ այդ օրինագծի ընդունումն «անվերականգնելի» վնաս կհասցնի թուրք-ֆրանսիական հարաբերություններին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը տվյալ խնդրին անդրադառնալու է դեկտեմբերի 22-ին։









































