ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Խրիստոսին:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ամփոփվել են 201թ. ընթացքում կատարված աշխատանքները և քննարկվել 2012թ. ընթացքում պլանավորված միջոցառումները:






































