ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտին կասկածում է, որ պրոդյուսեր, հաղորդավարուհի, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Թինա Կանդելակին բավական փորձ ունի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին հայտնում է PBK-ն՝ հղում անելով «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ. շարունակություն» ծրագրին, որը ուղիղ եթերով հեռարձակվում է Ռուսաստանի բոլոր հեռուսատալիքներով:
«Թինան, հավանական է, շատ տաղանդներ ունի, սակայն նախարարություն գլխավորելու համար պետք է նաև ղեկավարման փորձ, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների հետ աշխատելու փորձ: Վստահ չեմ, որ Թինան ունի այսպիսի փորձ»,- հայտարարել է վարչապետը: Ընդ որում նա հույս է հայտնել, որ «բոլոր մարդիկ, որոնք ցանկանում են և կարող են աշխատել, պահանջված կլինեն»:
Թինա Կանդելակին ՌԴ հասարակական պալատի անդամ է դարձել նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով 2009 թվականի հոկտեմբերին: Նա կրթության զարգացման հարցերով հանձնաժողովի անդամ է:








































