ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է բոլոր ընտրատեղամասերում վեբ-տեսախցիկներ տեղադրել, որպեսզի այդ կերպ վերացնեն ընտրողների կասկածները ընտրակեղծիքների վերաբերյալ:
«Ես առաջարկ ունեմ, որ վեբ տեսախցիկներ տեղադրվեն երկրի բոլոր ընտրական տեղամասերում: Թող նրանք աշխատենք շուրջօրյա, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում կոնկրետ արկղի մոտ: Վերացվեն բոլոր կեղծիքները»,- ասել է Պուտինը ռուսական հեռուսատեսություններով ցուցադրվող «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ. շարունակություն» ծրագրի շրջանակում:
Հաղորդավարների հարցին՝ արդյոք Պուտինը կարծում է, որ ընտրություններն անցել են արդա՞ր, նա պատասխանել է, որ քվեարկության արդյունքները արտացոլում են երկրում քաղաքական ուժերի իրական դասավորությունը:
Պատասխանելով Эхо Москвы ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հարցին՝ Պուտինը ընդգծել է, որ ընտրությունների վերաբերյալ բոլոր բողոքների համար պետք է դիմել դատարան:









































