BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Իրանում թմրանյութերի տարածման կապակցությամբ սահմանվող և իրականացվող մահապատիժների վերաբերյալ իր զեկույցը։
Զեկույցում AI-ն մտահոգություն է հայտնում Իրանում իրականացվող մահապատիժների թվի աճից։ AI-ն Իրանին կոչ է անում մեղմացնել թմրանյութերի տարածման համար սահմանվող պատժաչափը (մահապատիժը)։
Զեկույցում նշված է, որ այս տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 480 մարդ, իսկ 2010 թվականին՝ 172։








































