Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած և շարունակվող ժողովրդական հուզումները, որ հայտնի են «Արաբական գարուն» անվամբ, արդարացնում է մարդկանց մեծամասնությունը: Այս մասին են վկայում BBC-ի պատվերոով անցկացված հարցման արդյունքները, որին մասնակցել է ավել քան 21 հազար մարդ աշխարհի 22 երկրներում։
«Արաբական գարունն» առավել շատ դրական արձագանքներ է ստացել Արևմտյան Եվրոպայի երկրներում. այստեղ այն արդարացնում է գերմանացիների և ֆրանսիացիների ավելի քան 75%-ը:
Ռուսաստանը միակ երկիրն է հետազոտությանը մասնակցած երկրների շարքում, որտեղ հասարակությունը բացասաբար է վերաբերվում արաբական երկրներում ծավալված ժողովրդական շարժումներին: Հարցմանը մասնակցած ռուսների 43%-ը երևույթը գնահատել են բացասական, և միայն 31%-ն են այն արդարացրել:









































