ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ին հանրապետական նշանակության Հ-46 Մ-2-Տաթև-Աղվանի-Կապան-Մ-2 ավտոճանապարհի կմ 10+300-ում փլուզվել է 70-ական թվականներին կառուցված ներքին հենապատի մի մասը:
«Այս պահին երթևեկությանը խիստ վտանգ չի սպառնում, սակայն վերոնշյալ ուղղությամբ երթևեկողներին հորդորում ենք լինել զգոն և ուշադիր»,– ասվում է ՏԿՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։











































