Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Խնդիրը, որ կատարում է Գաբալայի ՌԼԿ-ն, անհամեմատելի է նրա հետ, ինչ անում են ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը. փորձագետ

Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը Ռուսաստանի համար ներկայումս անհամեմատ պակաս կարևոր դերակատարություն ունի, քան Հայաստանում տեղակայված ռուսական ռազամաբազան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Միաժամանակ համեմատությունը փոքր-ինչ տեղին չէ: Այլ խնդիր է, որ ոմանց կարծիքով, Հայաստանը ռուսական ռազմաբազա պահելու պայմանների վերանայման կարիք ունի: Միգուցե: Դա բարձրագույն ղեկավարության որոշելիք խնդիրն է, կամ եթե հասարակությունն այդ առնչությամբ ասելիք ունի, ապա ինչ-որ կերպ կարտահայտի իր դիրքորոշումը: Այս պահին Հայաստանում սեփական ռազմաբազա ունենալու համար Ռուսաստանից վարձավճար պահանջելն այնքան էլ հնարավոր չեմ համարում, միգուցե ավելի ուշ դա հնարավոր լինի: Շատ կարճ ժամանակ է անցել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարաձգման պայմանագրի կնքումից: Եթե վարձավճարի հարցը վերանայման կարիք ուներ, գուցե հենց այդ ժամանակ էլ այդ հարցը դրվեր, եթե ոչ՝ միգուցե այդ հարցն առավել արդիական կլինի ասենք 5 տարի հետո»,- նկատեց փորձագետը:

Ռազմական փորձագետը նշեց նաև, որ այն խնդիրը, որ կատարում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, բոլորովին անհամեմատելի է նրա հետ, ինչ անում են Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը: «Գաբալան, իրադրությունից բխելով, կարող է առավել կարևոր դառնալ, քան հայաստանյան ռազմաբազան, բայց հնարավոր է նաև, որ տասնյակ տարիներով կայանը Ռուսաստանի համար կարևորություն չներկայացնի, մանավանդ, որ Գաբալան ներկայումս կիսաակտիվ ռեժիմով է աշխատում»,- ամփոփեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երկարաձգման մասին պայմանավորվածությունը նախկինում ձեռք էր բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն հարցի ֆինանսական կողմը բաց էր մնացել: Նախարարների պայմանավորվածության համաձայն՝ նոր պայմանագիրը պետք է հաստատված լինի արդեն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: Հատկանշական է, որ ռուսական կողմն առաջարկում է պահպանել ներկայում գործող՝ 7 մլն դոլարի վարձավճարը, միևնույն ժամանակ նվազեցնելով վարձվող տարածքի չափը: Սակայն Ադրբեջանը նոր պայմաններ է ներկայացրել ռուսական կողմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում