Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Միաբանության Մայրավանքում նախագահը մոմ է վառել Հայաստանի Հանրապետության, հայկական սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հպարտություն և մեծ պատիվ է այսօր Մխիթարյան միաբանության անդամների հետ Վենետիկում ազդարարել հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումների սկիզբը:

Նախագահն իր խոսքում բարձր է գնահատել Սուրբ Ղազար կղզում իր հայրենանվեր առաքելությունն իրականացնող Միաբանության նվիրյալների գործունեությունը՝ ընդգծելով որ նրանց շնորհիվ է երկար տարիներ այստեղից «լույս ճառագել», և այդ լույսը պետք է տարածել ու դրանից օգտվել: «Մենք չենք կարող համաշխարհային գործընթացներից մեկուսանալ, չենք կարող մեկուսացված ապրել այլ ժողովուրդներից, մենք պարտավոր ենք այս արագ փոփոխվող աշխարհում պահպանելով մեր ինքնությունը, տեղայնացնելով արագ փոփոխվող աշխարհի ընձեռած հնարավորությունները և փառք տալով մեր նախնիներին՝ մեր երիտասարդների մեջ ամուր պահել հայկական արմատները: Սա է մեր հիմնական խնդիրը, և կարծում եմ, որ հիմա, երբ համայն հայությունն ունի պատմական Հայրենիք, ունի պետականություն, այս խնդիրները շատ ավելի հեշտությամբ կարող են լուծվել»,-ասել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով հայ գրատպության 500-ամյակի միջոցառումներին՝ Նախագահը նշել է, որ այս տոնակատարությունը ոչ միայն հարգանքի տուրքն է մեր նախնիներին, այլ նաև մեծ և լավ հնարավորություն՝ ուրիշներին ցույց տալու մեր արժեքներն ու նաև այդ արժեքների նկատմամբ մեր հավատարմությունը:

«Մենք՝ որպես պետություն, որպես մեր ժողովրդի ներկայացուցիչներ, մշտապես պատրաստ ենք օժանդակելու Մխիթարյան միաբանությանը, բոլոր հայկական կազմակերպություններին և նրանց, ովքեր իրենց ավանդն են բերում Հայրենիքին և հայ-իտալական բարեկամությանը»,-նշել է նախագահը:

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ շատերին է հետաքրքրում, թե ո՞րն է հայերի առանձնահատկությունը՝ արդյո՞ք աշխարհով մեկ տարածված սփյուռքը: Նախագահի համոզմամբ, հայի առանձնահատկությունն այն է, որ դարերի ընթացքում կարողացել է տեսնել և յուրացնել ամենայն առաջավորը: Եվ հենց դրանով է պայմանավորված աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը, շատ-շատ ժողովուրդներից առաջ այբուբեն, գիր, գրականություն, իսկ տպագրության գյուտից կարճ ժամանակ անց հայատառ գիրք ունենալը: Սերժ Սարգսյանը կարևորել է նախնիներից եկող ձիրքը, ջիղը երիտասարդներին փոխանցելը, որպեսզի սերնդեսերունդ կարողանան նույն կերպ շարունակել:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Միաբանության խնդիրներին, այդ թվում՝ գրադարանի թվայնացման խնդրին: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ գումարը կհատկացնի Միաբանությանը այդ խնդրի լուծման նպատակով: Նախագահը նշել է, որ արժեքավոր այդ գրադարանի պահպանման լավագույն ձևը թվայնացումն է, ինչպես արվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:

Վենետիկի «Կոռեր» թանգարանում Հանրապետության ղեկավարը կմասնակցի «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում