«Հնարավոր է, որ Իրանն իր ուրանի հարստացման սարքավորումները տեղափոխի առավել ապահով վայր, եթե դրա կարիքը զգացվի»,– այսօր ասել է բարձրաստիճան ռազմական մի հրամանատար: Այս քայլը կարտացոլի Թեհրանի և Արևմուտքի հակամարտության պայմաններում հնարավոր հարձակման վերաբերյալ Իրանի անահանգստությունները:
Associated Press-ը հայտնում է, որ դեռևս ոչ ԱՄՆ-ը և ոչ Իսրայելը ոչ մի ռազմական ծրագիր չեն մշակել Իրանի ենթադրյալ միջուկային ծրագրի վերաբերյալ: Ինչպես արդեն բազմիցս հաղորդվել է, Իրանը հերքում է մեղադրանքները և հայտնում է, որ ծրագիրը նպատակ ունի օժանդակել էլեկտրականություն և բժշկական սարքավորումներ ստեղծելուն, որոնց կարիքը կարող է զգացվել քաղցկեղով հիվանդների բուժման համար:
Ղոլամ Ռեզա Ջալալին ասել է, որ Իրանի միջուկային սարքավորումների վրա հարձակման հնարավորությունը «նվազագույնի է հասցված», բայց դրանք, միևնույն է, հնարավոր է, որ տեղափոխվեն` ավելի լավ պաշտպանություն ապահովելու համար:







































