Կիևի «Դինամո»-ի ֆուտբոլիստ Ալեքսանդր Ալիևը «Կարպատներ»-ի հետ խաղում իր թիմակից Բրաուն Իդեյեի` 88-րդ րոպեին խփած գոլից հետո մոտեցավ տրիբունային և սկսեց ծաղրել հակառակորդի երկրպագուներին, որոնք ամբողջ հանդիպման ընթացքում փորձում էին հունից հանել «Դինամո»-ի ֆուտբոլիստներին: