Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում կարող է Ռուսաստանին վառելիք մատակարարել. դրա ներուժը կա, մամուլի ասուլիսում հայտարարել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«(Խմբ.՝ Ռուսաստանին վառելիքի մատակարարման) ներուժ կա, եթե անհրաժեշտություն առաջանա», – ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Նյու Դելին վառելիք է մատակարարում Ռուսաստանին։
Նա ընդգծել է, որ նավթավերամշակման ծավալներով Հնդկաստանն աշխարհում չորրորդն է:
«Դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը», – հավելել է Պուրին։
Նրա խոսքով՝ Հնդկաստանը չի դադարեցրել նավթամթերքի արտահանումն այլ երկրներ։
«Մենք երբեք չենք դադարեցրել արտահանումը, նույնիսկ ճգնաժամերի ժամանակ, և մենք կշարունակենք դա», – ընդգծել է պաշտոնյան։









































