ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը «Առաջին լրատվական»–ին հայտնում է, որ 2011 թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է Առնո Բաբաջանյանի 90 -ամյակին։
Փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված և ճանաչված երգերը` հայտնի էստրադային երգիչ-երգչուհիների կատարմամբ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Մենակատարներ՝ Հայկո, Սիրուշո, Անդրե, Սոֆի Մխեյան, Էմմի, Անահիտ Սիմոնյան, Մհեր, Էրիկ, Մարատ Հայրապետյան և օպերային մեներգիչ Գևորգ Հակոբյան:







































