Sunday, 07 06 2026
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ

Արցախի հիմնախնդրին նվիրված քաղաքագիտական գրքի շնորհանդես Ֆրանսիայի ԱԺ-ում

2011թ. դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բուրբոնների պալատում` Ֆրանսիայի Ազգային Ժողովում, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ֆրանսիայում լույս տեսած «Արցախ. Լեռնային Ղարաբաղն ի սպաս տարածաշրջանային խաղաղության և անվտանգության» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը (հեղինակային կազմ` Վլադիմիր Կազիմիրով (Ռուսաստան), Սերգեյ Մինասյան (Հայաստան), Ժերար Գերգերյան (Ֆրանսիա), նախաբանը` Նիկոս Լիգերոսի (Հունաստան):

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում գործող «Չոբանյան ինստիտուտը», «Հայկական դիտարան» կազմակերպությունը և SIGEST հրատարակչությունը:

Միջոցառման հովանավորն էր Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

Գրքում ներկայացված են Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, միջազգային և մասնավորապես, Կոսովոյի նախադեպի շրջանակներում: Գիրքը նախատեսված է ԼՂ հիմնահարցով զբաղվող մասնագետների, քաղաքագետների եւ ընթերցող լայն շրջանակների համար:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, դիվանագետներ, քաղաքագետներ, ուսանողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների և լրատվամիջոցների մեծ թվով ներկայացուցիչներ:

Ժողովածուում տեղ գտած հրապարակումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող արդիական խնդիրների շուրջ ծավալված աշխույժ բանավեճ-քննարկումներին մասնակցել և սեփական տեսակետների ներկայացմամբ ու մեկնաբանություններով հանդես եկել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ժաք Ռեմիլիեն, Հայկական դիտարանի ղեկավար Ռոբեր Հայդաբիրյանը, իրավագետ Ժերար Գերգերյանը, Չոբանյան ինստիտուտի ղեկավար Ժան-Վարուժան Սիրապյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում