Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 8.58-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցի 21 շենքի առաջին բնակարանում հրդեհ է բռնկվել:
Շտապ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջների փրկարակական հաշվարկն ու փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջները կարողացել են մարել շենքում գործող ինչ-որ դիզայներական ընկերության հատակին առաջացած հրդեհը:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի









































