Կազանում տեղի ունեցած միջազգային մրցանակաբաշխությանը դաշնակահար-կոմպոզիտոր Գևորգ Բադալյանը և Տաթև Մովսիսյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Մրցույթն անցկացվել է արդեն երրորդ անգամ, մասնակցում է 14 զույգ:
Ինչպես հայտնեց Բադալյանը` թեև իրենք այս մրցույթում ներկայացնում էին Հայաստանը, այնուամենայնիվ ոչ մի հովանավոր գտնել չկարողացան:
«Մենք այնտեղ էինք գնացել մեր սեփական միջոցներով` առանց որևէ ակնկալիքի»:
Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորման հիմնադիր նախագահ Արսեն Բաբաջանյանը իր խոսքում նշեց, որ մեր կոմպոզիտորներին և ընդհանրապես մշակույթին շատ քիչ ուշադրություն է դարձվում:
Նա նշեց, որ իրենց նպատակն է նպաստել հայ ակադեմիական երաժշտական արվեստի զարգացմանն ու տարածմանը: Այդ նպատակով նրանք համագործակցել են նույնիսկ մշակույթի նախարարության հետ, եղել են Հայաստանի մարզերում` Վանաձորում և Գյումրիում:











































