Thursday, 11 06 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը

1503 թ. այս օրը ծնվել է Նոստրադամուսը. (պատմություն)

1503 թ. այս օրը Ֆրանսիայի Պրովանսի Սեն-Ռեմ քաղաքում ծնվել է Միշել դը Նոտրդամը, որ հիմնականում հայտնի է Նոստրադամուս անունով:

Նոստրադամուսի նախնիները քրիստոնեություն ընդունած հրեաներ էին: Ռընե Բարիի կառավարման տարիներին (XV դարի երկրորդ կես) հրեաները հոծ խմբերով հաստատվեցին Պրովանսում: Այստեղ նրանց գործունեության համար լայն ասպարեզ բացվեց, քանզի հրեաներին թույլատրեցին զբաղվել ոչ միայն իրենց սիրելի արհեստով` առևտրով, այլև արհեստներով ու գիտությամբ: Իշխան Ռընեն այնքան բարի և համարձակ գտնվեց, որ անգամ կրոնական ազատություն շնորհեց հրեաներին, և շատերն արագ երես թեքեցին քրիստոնեությունից ու հարեցին իրենց նախկին դավանանքին:

Հրեաների նկատմամբ այս բարյացկամ վերաբերմունքի մեջ մեծ դեր ուներ Ռընե Բարիի անձնական բժիշկն ու խորհրդականը` ազգությամբ հրեա Ժան դը Սեն-Ռեմին: Ռընեի որդու` Կալաբրիայի դուքս Ժանի պալատական բժիշկը Պիեռ դը Նոտրդամն էր:

Այս երկու բժիշկները գործի բերումով հաճախ էին հանդիպում, շփվում և կարճ ժամանակ անց բարեկամներ դարձան: Շուտով Պիեռ դը Նոտրդամի որդին ամուսնացավ Ժան դը Սեն-Ռեմիի դստեր հետ:

Սակայն հրեաների գլխին դարձյալ սև ամպեր կուտակվեցին. 1501 թ. Ֆրանսիայի Լյուդովիկոս XII թագավորը Պրովանսի հրեաներին հրամայեց կա՛մ կրկին մկրտվել և քրիստոնեություն ընդունել, կա՛մ հեռանալ երկրից: Երիտասարդ նորապսակները որոշեցին մկրտվել և մնալ Պրովանսում:
Ահա 1503 թ. դեկտեմբերի 14-ին էլ ծնվում է նրանց առաջնեկը, որին կոչեցին Միշել: Նա պատանեկության տարիներից աչքի ընկավ իր ուշիմությամբ ու արտասովոր ունակություններով: Ծնողները ցանկացան, որ իրենց որդին գնա պապերի ճանապարհով և բժիշկ դառնա: Միշելը ժամանակի համար փայլուն բժշկական կրթություն ստացավ և երիտասարդ տարիքից աչքի ընկավ իր ծառայություններով: Նա որպես բժիշկ փայլեց հատկապես 1525 թ. համաճարակի ժամանակ, երբ աշխատում էր Բորդոյում և Թուլուզում: Մի քանի տարի անց Նոստրադամուսը տեղափոխվեց Աժեն: Նա ամուսնացավ և երկու երեխա ունեցավ` որդի և դուստր: Սակայն ճակատագիրը դաժան հարված էր պատրաստել Նոստրադամուսի համար: Աժենում համաճարակի զոհ դարձան նրա կինն ու երեխաները: Հարվածը դաժան էր ոչ միայն բարոյական իմաստով: Միշելի` որպես բժշկի համբավը խիստ ընկավ: Նրանից բոլորը երես թեքեցին:
Բայց սա դեռ ամենը չէր: Խնդիրներ առաջ եկան` կապված իշխանությունների հետ: 1532 թ. նա ստիպված էր ներկայանալ Թուլուզի ինկվիզիտորին: Նոստրադամուսը կարողացավ խույս տալ հերետիկոսության մեղադրանքից, բայց ստիպված էր հեռանալ արդեն հարազատ դարձած վայրերից: Նա մի քանի տարի ճանապարհորդեց Եվրոպայում և վերադառնալով Ֆրանսիա` հաստատվեց Պրովանսի Սալոն քաղաքում:

Սկիզբ առած ժանտախտի նոր համաճարակը կրկին ճանաչում բերեց Նոստրադամուսին` որպես բժշկի:

Սալոնում նա ամուսնացավ երկրորդ անգամ: Այստեղ ի հայտ եկան նաև նրա մարգարեական ունակությունները: Նա գրեց իր նշանավոր «Հարյուրամյակներ» պոեմը, որ բաղկացած էր քառյակներից: Գիրքը արագ սպառվեց, մի քանի վերահրատարակություն ունեցավ և Նոստրադամուսին մեծ փառք ու ճանաչում բերեց: Վալուաների դինաստիայի ահեղ տիրակալուհին` Եկատերինա Մեդիչի թագուհին,որ միստիկ երևույթների սիրահար էր, Նոստրադամուսին հրավիրեց իր պալատ:

Նոստրադամուսին իր հովանու տակ առավ Եկատերինայի ամուսինը` Հենրիխ II թագավորը (1543 – 1559 թթ.): Սակայն մարգարեն չէր կարող չկանխատեսել Վալուաների արդեն մարող աստղը, և նա իր զրույցներում Եկատերինա Մեդիչիին զգուշացնում է ապագա մեծ դժբախտությունների մասին: Իսկապես, 1559 թ. պատահական արձակած նետից (մրցման ժամանակ) զոհվում է Հենրիխը, մեկ տարի անց` Եկատերինայի մյուս որդին` գահը ժառանգած Ֆրանցիսկ II-ը (1559-1560 թթ.): Այս ամենը ծայրահեղ փչացրին Նոստրադամուսի հարաբերություններն իր հովանավորների հետ, և Կարլոս IX թագավորն (1560 – 1574 թթ.) անգամ հալածանքներ սկսեց նրա դեմ:

Վալուաներն ընդունում էին նրա մարգարեական արտասովոր ունակությունները, անգամ վախենում էին նրանից, բայց և միաժամանակ ատելությամբ էին լցվել նրա հանդեպ` կատարվածի մեջ որոնելով նաև նրա մեղավորությունը: Իսկ երբ նույն թվականին մահացավ նաև Եկատերինայի կրտսեր որդին` Անժուի դուքս Ֆրանսուան, Նոստրադամուսը ստիպված էր այլևս խուսափել հասարակության մեջ երևալուց:

Նոստրադամուսը տառապում էր երիկամային հիվանդությամբ, առողջությունն իսպառ քայքայվել էր: 1566 թ. հունիսի 17-ին նա մահացավ: Նրա շիրմաքարի վրա գրված է. «Այստեղ հանգչում է Նոստրադամուսը, մի մահկանացու, որ անհրաժեշտ գտավ իր աստվածային գրչով կանխատեսելու ողջ աշխարհի ապագան»:

Մարգարեն ոչ միայն ճիշտ է գուշակել Վալուաների դինաստիայի անկումը, այլև իր կանխատեսումներում ավելի հեռուն է գնացել: Նա ճիշտ և ճիշտ կանխատեսել է Ֆրանսիական հեղափոխությունը` իր առանձին դրվագներով: Կանխատեսել է Նապոլեոնի ժամանակաշրջանը և կայսեր կերպարը. «Կայսրը, որ թանկ կնստի կայսրությանը, կծնվի Իտալիայի մոտ… Նա ավելի շատ մսագործի է նման, քան մեծ իշխանի: Հասարակ զինվորից նա կհասնի կայսրության»:

Նոստրադամուսը գրել է նաև «Նոր Բաբելոնի» ստեղծման մասին, որը կտևի 73 տարի և 7 ամիս: Բայց ամենասարսափազդուն, թերևս, Նոստրադամուսի վերջին կանխատեսումն է, ըստ որի` ահավոր համաճարակից կկործանվի երկրի բնակչության 2/3-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում