«ՀԺ»-ն գրում է, որ երկար ժամանակ մամուլում շրջող լուրերն այն մասին, թե Վերահսկիչ պալատը ստուգումներ Է իրականացնում Աբովյանի քաղաքապետարանում, երեկ ի վերջո հաստատվեցին: Քաղաքապետն այստեղ Կարո Գուլոյանն Է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան:
Աբովյանում և ընդհանրապես Կոտայքի մարզում ՎՊ-ի ստուգումները պլանավորվել էին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրացման ամենաթեժ պահին: Այս ընթացքում ՎՊ-ն և ՎՊ նախագահ Իշխան Չաքարյանը պաշտոնապես հերքում Էին, որ Աբովյանի քաղաքապետարանում ստուգումներ են ընթանում: Երեկ պալատի մամուլի ծառայությունից մեզ պաշտոնապես հայտնեցին, որ ՎՊ նախագահի նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը Աբովյանի, Հրազդանի և Եղվարդի քաղաքապետարաններում ստուգումներ են իրականացվելու:
«Աբովյանում այս պահին ստուգումներն ընթացքի մեջ են»,- հայտնեցին Վերահսկիչ պալատից»,- հավելում է թերթը:









































