Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն AS-ին տված հարցազրույցում ասաց. «Ընդամենը 3 բառ. մենք առաջատար ենք»: Մոուրինյոն նշեց, որ «Ռեալ»-ը, որը հիմա Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը, «Բարսելոնա»-ին գերազանցում է կորցրած միավորներով:
«Այս պարտությամբ մեզ համար կյանքը չավարտվեց: Ես նայում եմ մրցաշարային աղյուսակին և մեզնից բարձր տեղ զբաղեցնող ոչ մի թիմ չեմ տեսնում: «Ռեալ»-ի պես ակումբի համար յուրաքանչյուր պարտություն մեծ անհաջողություն է, սակայն մեզ համար ոչինչ կորած չէ»,- կարծում է պորտուգալացին:
Նշենք, որ «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն վաստակել են 37-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը կատալոնացիներն են: Մադրիդյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: