Ֆրանսիական մոդայի տան` Dior-ի ստեղծագործական հարցերով տնօրեն կարող է դառնալ Ռաֆ Սիմոնսը՝ Jil Sander-ից: Մինչ այդ ստեղծագործական տնօրենը Ջոն Գալյանոն էր, ով սկանդալով լքեց Dior-ը: Այս մասին հաղորդվում է BBC-ն:
Այն մասին, որ ֆրանսիական մոդայի տունը բանակցություններ է վարում դիզայների հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Women’s Wear Daily հրատարակչությանը:
Dior-ում 1996-ից աշխատած Ջոն Գալյանոն աշխատանքից հեռացվել է փետրվարին՝ հրապարակավ կրոնական, ռասայական և ազգային բնույթի վիրավորանքների համար: Նրան նաև 6000 եվրոյի տուգանք էին նշանակել։









































