«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում տարին կեզրափակվի երկու համերգով:
Դեկտեմբերի 24-ին «Գաֆեսճեանի» հատուկ հանդիսությունների սրահում` «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակում, Ամանորի նախաշեմին հանդես կգա Armenian Jazz Band-ը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի տնօրեն Աննա Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ամեն չորեքշաբթի անցկացվող դասական երաժշտության համերգաշարի վերջին ամփոփիչ համերգին, ապա նշենք, որ դեկտեմբերի 28-ին ելույթ կունենա «Հովեր» կամերային երգչախումբը` ներկայացնելով ամանորյա շնչով հագեցած երգեր:
«Հովերի» համերգով կավարտվի այս տարի արվեստի կենտրոնի համերգաշարը:
Այս տարի փոքրիկների համար հատուկ միջոցառումներ չեն նախատեսվում:
Ա. Սիմոնյանի խոսքով, դեռ շարունակվում է 5-11 տարեկան երեխաների hամար նախատեսված «Օպ-արտ. գույնի և ձևի փոխակերպումներ» ծրագիրը, որի շրջանակում դեկտեմբերի 27-ին տեղի կունենա հերթական միջոցառումը: Այն այս անգամ նվիրված կլինի ամանորյա թեմատիկային:











































