Sunday, 14 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Որքա՞ն գումար կպահանջվի Ամանորյա տոնական գիշերը ռեստորանում նշելու համար

Ամանորյա տոներին հաշված օրեր են մնացել: Ավանդույթի համաձայն՝ հայ ընտանիքները Նոր տարին դիմավորելու են իրենց տանը: Ոմանք արդեն որոշել են այս տարի Ամանորի գիշերն անցկացնել արտերկրում` արևադարձային երկրում: Նրանց, ում ֆինանսական միջոցները չեն բավարարում արտասահման մեկնելու համար կամ պարզապես ցանկանում են Նոր տարին այլ կերպ տոնել, Հայաստանի ռեստորանային համալիրներն այլընտրանք են առաջարկում:

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ինչքան գումար կպահանջվի այն քաղաքացիներից, ովքեր որոշել են տոնական գիշերը նշել ռեստորանում: Ինչպես մեզ տեղեկացրին «Փարվանա» ռեստորանից, մեկ անձի համար սահմանված է 30 հազար դրամ առաջին հարկում և բեմի դիմաց, երկրորդ հարկում` 25 հազար դրամ: Գումարի մեջ ներառված է սնունդը, շոու ծրագիրը: Մատուցվելու է երկու տեսակի տաք ուտեստ`խորոված, ձուկ կամ տապակած ճուտ՝ ֆրիով: Սեղանին կլինի նաև երկու տեսակի աղցան, կարմիր ձկնկիթ, պանրի տեսականի, ալկոհոլային և զովացուցիչ ըմպելիքներ: Շոու ծրագրի ընթացքում կլինեն երգ, պար, կենցաղային իրերի խաղարկություն, անակնկալ երգիչների մասնակցություն:

«Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրն ամանորյա ծրագիրն առաջարկում է մեկ անձի համար 45 հազար դրամով: Գումարի մեջ ներառված է ուտելիքը և շոու ծրագիրը: Սեղանին կլինի երկու տաք ուտեստ, քաղցրավենիք, խմիչքի տեսականի: Շոու ծրագիրը վարելու է հաղորդավարը, երաժշտական մասն ապահովելու են երգիչ-երգչուհիները և «Բելաջիո» համույթը:

Կան ռեստորաններ, որտեղ այցելուները պետք է վճարեն մուտքի գումար:

«Արքայաձոր» ռեստորանում Ամանորյա շոուի մուտքի տոմսն արժե 10 հազար դրամ, իսկ ճաշացանկը լինելու է ինչպես ամեն օր: Այցելուները կվճարեն այնքան, ինչքան կպատվիրեն: Այստեղ նույնպես լինելու է շոու ծրագիր, խաղարկություններ:

«Կակտուս» ռեստորանում մուտքի տոմսն արժե 15 հազար դրամ, որին ավելանում է նաև 10 հազար դրամ կանխավճարը: Այն նախատեսված է ուտելիքի համար: «Կակտուս» ռեստորանից տեղեկացրին, որ լինելու են խաղեր, կապահովվի հետաքրքիր ժամանց:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում նույնպես կա մուտքի տոմս, որն արժե 10 հազար դրամ: Լինելու են երգիչների կատարումներ, իսկ այցելուները կվճարեն այնքան, ինչքան ուտելիք կպատվիրեն:

Հիշեցնենք, որ ռեստորաններում Ամանորի գիշերն անցկացնելն անցյալ տարվա համեմատ ավելի մատչելի է: Անցյալ տարի գները սկսվում էին 30 հազար դրամից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում